Հրավիրում ենք միանալ TOEFL և IELTS քննություններին նախապատրաստող առցանց խմբակային դասերի: Մենք կենտրոնանում ենք միայն այն գիտելիքների վրա, որոնք հարկավոր են նշված քննությունները լավագույն արդյունքներով հանձնելու համար:

Դասերը անցկացվում են առցանց, շաբաթը 2 անգամ, ամեն դասը տևում է 90 րոպե: Ամեն խմբում առավելագույնը 4 մասնակից:

Բոլոր ուսումնական նյութերը տրամադրվում են անվճար,  դասացուցակը քննարկվում է խմբի անդամների հետ:

Դասերին կարող են մասնակցել Intermediate և Advanced մակարդակներին հավասար գիտելիքներ ունեցող ուսանողները:

Group of Diverse International Students Celebrating Graduation

Դասընթացի ընդացքում Դուք նպատակային կպատրաստվեք քննությունների բոլոր 4 բաժիններին

  • Reading
  • Listening
  • Speaking
  • Writing

Դուք նաև կուսումնասիրեք բոլոր հմտությունները և գաղտնիքները քննությունները հաջողությամբ հանձնելու համար: Հատուկ մշակված ծրագիրը կտա Ձեզ հնարավորություն խորապես ուսումնասիրել լեզուն, ինչպես նաև հմտանալ քննության ձևաչափին համապատասխան առարջադրանքների կատարման մեջ:

Դասընթացի ամսական արժեքն է 19000 դրամ:

Հարցերի համար դիմեք մեզ գրելով elp.enlight@gmail.com Էլ, Փոստին, զանգահարեք 095 05 05 68 համարով կամ լրացրեք հետադարձ կապի ձևը ներքևում`