Ուրախ ենք Զեզ ներկայացնել մեր նախագծի ուսուցիչներին

Անգլերեն լեզու 

Հեղինե Ոսկանյան

Հեղինեն ավելի քան 4 տարի դասավանդում է անգլերեն լեզուն՝ օնլայն և օֆֆլայն: Իր դասերը հետաքրքիր են, լի ոգևորությամբ և չափազանց արդյունավետ:

2011 թ. Հեղինեն ավարտել է Անանիա Շիրակացու անվան լեզվաբանական համալսարանի ռոմանոգերմանական ֆակուլտետը, ապա սկսել է աշխատել Անգլերեն լեզվի ուսուցիչ օնլայն և օֆֆլայն լեզվի կենտրոններում: 2013թ նա հաջողությամբ անցել է միջազգային TOEFL քննությունը: Ավելի ուշ կազմել է իր ծրագիրը քննությունը հաջողությամբ անցնելու համար:

          « Անչափ սիրում եմ իմ մասնագիտությունն և վստահ կարող եմ ասել, որ երջանիկ մարդ եմ, քանի որ օգնում եմ իմ աշակերտներին հասնել իրենց ցանկալի արդյունքներին: Ամեն մի դասը փորձում են յուրահատուկ և հիշվող անկացնել և միշտ ապահովել բարձր տրամադրություն, քանի որ իմ կարծիքով դա հաջողության գրավականն է: Ինձ համար շատ կարևոր է տեսնել աշխատանքիս արդունքը: Իմ աշակերտների նպատակներն իմն են և իրենց հաջողությունն իմ պարգևն է: »


Վեներա Մելքոնյան11150640_480876015396798_1266779736699828754_n-300x300

Վեներան ավելի քան չորս տարի է ինչ դասավանդում է անգլերեն: Մասնակցել է մի շարք կոնֆերանսների Հայաստանում և Հայաստանից դուրս:

2016 թվականի մարտին նա ներկայացրել է իր ավարտական դիպլոմային աշխատանքը՝ «Անգլերենի դասավանդումը աշխարհագրությոն միջոցով» , TESOL Arabia 2016 գիտաժողովին Դուբայում:

Ներկայումս Վեներան անգլերեն է դասավանդում Հայաստանի ամերիկյան համալսարանի Անգլերենի փորձնակկան դասեր լեզվի կենտրոնում (EEC): Վերջերս նա միացել է ”Enlight” ծրագրին և սկսել դասավանդել օնլայն:

«Դասավանդելը համարում եմ իմ կոչումը: Մեծ հաճույք եմ ստանում իմ աշխատանքից և փորձում եմ ակտիվ մտնոլորտ ստեղծել օնլայն և օֆֆլայն դասարաններում»:


Գերմաներեն լեզու

Դևի Սին_MG_8230-1

Դևին Ավստրիայից է, նրա մայրենի լեզուն գերմաերենն է։

Նա ուսումնասիրել է Սոցիալական և Մշակութային Անթրոպոլոգիա Վիեննայում, որի ընթացում և բացահայտել է իր սերը դեպի Գերմաներեն լեզվի դասավանդումը։

Գերմաներենը որպես օտար լեզու, Դևին սկսել է դասավանդել 2014 թ։ Առաջին անգամ Հայաստան այցելել է այս տարի և վերջին մի քանի ամիսում նա դասավանդել է Երևանի Բրյուսովի անվան պետ․ Լեզվաբանական Համալսարանում։

Բացի ընհանուր գերմաներենից Դևին նաև նախապատրաստում է տարբեր միջազգային քննությունների, որոնցից են ՝  ÖSD, TestDaf և Գյոթե Ինստիտուտի քննությունները։

« Իմ կարգախոսն է՝ խոսել, խոսել և խոսել։ Ինձ համար հատկապես կարևոր է, որպեսզի ուսանողները համարձակ օգտագործեն լեզուն և դասերի ժամանակ հնարավորություն ունենան կրեատիվ և համարձակ լինել։ Դասերը նախընտրում եմ անցկացնել դրական միջավայրում։ Հետաքրքիր և ինտերակտիվ դասերը ես համարում եմ առավել արդյունավետ և վստահ եմ, որ ուսանողները պետք է հաճույքով մասնակցեն դասերին։ Իհարկե, դասերին ես նաև նկատի եմ ունենամ ուսանողի ցանկությունները և պահանջները։
Անհամբեր կսպասեմ մեր համատեղ աշխատանքին »։