Ուրախ ենք Զեզ ներկայացնել մեր նախագծի հիմնադիրներին

 Helen Voskanyan                Marina Khachatryan                    Alina Navasardyan

Նախագծի գաղափարը վաղուց էր մեզ գրավում: Օնլայն ուսուցումը արդեն մեկ տարի չէ, որ գոյություն ունի և բազմաթիվ անգամ ապացուցել է իր արդիությունն ու արդյունավետությունը: Բոլորս աշխատում էինք արտասահմանյան օնլայն դպրոցների հետ և քայլ առ քայլ շարժվում  դեպի այն գաղափարը, որ կցանկանայինք ուսման այս արդի հնարավորությունը տեսնել նաև Հայաստանում: Մենք վստահ ենք, որ օնլայն ուսուցումը դռներ է բացում դեպի իսկապես արդյունավետ, ժամանակ խնայող և ինչու ոչ, նաև մատչելի ուսուցում:

 

2015 թ. Նոյեմբերի 2-ին մենք որոշեցինք, որ պատրաստ ենք գաղափարի իրականացմանը:

Ստեղծվեց մեր կայքը, ֆեյսբուքյան էջը: Ուրախությամբ տեսանք, որ մեր ընկերները նույնպես ոգևվորված են գաղափարով և սիրով աջակցում են մեզ:

Ի սկզբանե մենք ցանկանում էինք ստեղծել ոչ միայն օնլայն լեզվի կենտրոն, այլ նաև Օնլայն հարթակ, որտեղ մասնակիցները կկարողանան նաև սովորել ինքնուրույն, տալ հարցեր և շփվել նույնանման հետաքրքրություններ ունեցող մարդկանց հետ: Այս նպատակով ստեղծվեց մեր Youtube ալիքը, որտեղ արդեն հնարավոր է դիտել ուսուցողական տեսահոլովակներ բազմաթիվ թեմաներով:

Այսպիսով, ուրախ ենք Ձեզ հետ կիսել “Enlight” նախագծի նպատակները: Դրանք են.

  • Տրամադրել բարձր որակի ուսուցում խնայելով Ձեր գումարն ու ժամանակը
  • Ստեղծել Օնլայն հարթակ օտար լեզուներ սովորողների համար
  • Տրամադրել անվճար վիդեո և օնլայն դասեր, հետաքրքիր և արդի տեղեկատվություն օտարներ լեզուների մասին
  • Միջազգային քննությունների նախապատրաստում և արտասահմանում ուսման մասին տեղեկությունների տրամադրում

Ունեք հարցե՞ր, գրեք մեր Էլ. Հասցեին elp.enlight@gmail.com և մենք սիրով կպատասխանենք Ձեզ: