Սլենգ, կամ ինչպես տիրապետել լեզվին լեզվակրի մակարդակին հավասար

Copy of MagnetMarketing

Յուրաքնաչյուրը, ով երբևէ սովորել է օտար լեզու, բախվել է բազմաթիվ խնդիրների հետ: Օրինակ, ինչպե՞ս ընդարձակել բառապաշարը, ինչպե՞ս հասկանալ քերականությունը, ինչպե՞ս հիշել նոր նյութը, և իհարկե, ինչպե՞ս հաղորդակցվել օտար լեզվով այն կրողների մակարդակին հավասար:

Այս հոդվածում մենք կփորձենք հասկանալ օտար լեզվի ուսուցման հիմնական ասպեկտները, և այդ թվում, թե այնուամենայնիվ ինչպես կարելի է խոսել լեզուն կրողի մակարդակին հավասար կամ համարյա հավասար:

Օտար լեզու ուսումնասիրողներին արդեն վաղուց ծանոթ է «սլենգ» բառը: Իսկ ի՞նչ է այն նշանակում: Սլենգը լեզվի հատուկ արտահայտչամիջոց է, որը օգտագործվում է ամենօրյա կյանքում: Այս կամ այն լեզվով կրողի մակարդակին հավասար խոսելու ճանապարհին իրական խնդիր է հենց սլենգը: Հարց է ծագում, թե ինչպես յուրացնել սլենգը, արդյո՞ք այն անհրաժեշտ է, և ինչպես այն օգտագործել համապատասխան կոնտեքստում:

Օտար լեզվի ուսուցման գործընթացում օգտագործվող դասագրքերը և տարբեր նյութերը, անկասկած, մեզ ապահովում են քերականական և բառապաշարի հարուստ գիտելիքներով: Սակայն, շատ հաճախ այս նյութերը մեզ սովորեցնում են միայն գրական լեզուն, իսկ սլենգը ուշադրությունից դուրս է մնում: Հետագայում, լեզվի կրողների հետ հաղորդակցվելիս մեզ համար դժվար է լինում նրանց հասկանալ, քանի որ ամենօրյա կյանքում լեզվի կրողները օգտագործում են սլենգ և սլենգային արտահայտություններ:

Օրինակ` Feeling blue; have the blues — A feeling of depression or sadness – տխուր լինել
A buck — Slang term for a the American dollar – Ամերիկյան դոլլար
By the skin of (my/your/his/her) teeth — just barely – հազիվ, թեթևակի

Սլենգի ուսուցումը ամենևին դժվար չէ, ընդհակառակը, այն բավականին հետաքրքիր և զվարճալի գործընթաց է: Երբեմն սլենգային արտահայտությունները աչքի են ընկնում որոշակի կոպտությամբ, իսկ երբեմն պարունակում են ոչ վայելուչ արտահայտություններ: Սակայն պետք չէ անհանգստանալ, դուք միշտ ընտրություն ունեք, քանի որ սլենգը յուրաքանչյուր ոճի հարմարվում է:

Եթե դուք ցանկանում եք յուրացնել սլենգը, ապա լավագույն տարբերակը առանց թարգմանության ֆիլմեր դիտելն է: Ժամանակակից ֆիլմերում սլենգը լայնորեն օգտագործվում է բոլոր ոլորտներում և իրավիճակներում: Օրինակ` Օուշենի 13 ընկերնեը ֆիլմը, որը  կարող եք դիտել անգլերեն լեզվով այստեղ` https://goo.gl/fZzPgA 

Մեկ այլ արդյունավետ մեթոդ է գրքերի ընթերցումը: Այստեղ պետք է շրջահայաց լինել գրքի ընտրության հարցում, քանի որ դասական գրականությունը հազիվ թե հարստացնի սլենգի ձեր բառապաշարը: Ավելի լավ է ընտրել ժամանակակից գրականություն: Կարդացե՛ք, դուրս գրեք բառեր և արտահայտություններ, թարգմանեք դրանք և օգտագործեք:

Պետք չէ թերագնահատել նաև երգերի դերը, իսկ ավելի ճիշտ՝ երգերի տեքստերի դերը: Կարդացե՛ք և սովորե՛ք բառերը: Այդպես դուք ավելի հեշտությամբ կհիշեք ցանկացած արտահայտություն և չեք մոռանա, թե այն ինչ կոնտեքստում է օգտագործվել: Օրինակ` OneRepublic – Counting Stars

Եվ իհարկե, շփվեք լեզվի կրողների հետ: Շփումը յուրաքանչյուր լեզվի ուսուցման գործընթացում հաջողության գրավականն է: Փորձեք հարցեր տալ և որսալ նոր արտահայտություններ, մի ամաչեք ձեր արտասանությունից և սխալներ անելուց: Չէ՞ որ սխալների հիման վրա ենք սովորում: 😉

 

© Online Language School Enlight 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *