Քերականությունը կարևո՛ր է

ask-questions-career-roderick-e1424176422818

Քերականությունը լեզվի յուրահատուկ մաս  է: Որոշ ուսանողներ հետաքրքրությամբ են ուսումնասիրում քերականությունը, իսկ մնացածը ատում են այն` համարելով այն չափից դուրս ձանձրալի: Սակայն, անկախ մեր կարծիքից, մենք չենք կարող խուսափել քերականությունից, քանի որ առանց քերականական կանոններին հետևելու, թե՛ գրավոր, և թե՛ բանավոր խոսքը անհասկանալի կլինի այլ մարդկանց համար:

Ահա և ամենակարևոր հարցը` ինչպես յուրացնել քերականությունը և ճիշտ օգտագործել այն առօրյա կյանքում:

Ենթադրենք, որ քերականությունը խաղ է բազմաթիվ կանոններով: Ի՞նչ է հարկավոր բոլոր կանոնները յուրացնելու համար: Իհարկե հարկավոր է ուղղակի շատ անգամ խաղին մասնակցել: Անկասկած սկզբում դուք թույլ կտաք բազմաթիվ սխալներ, անգամ երբեմն կհիասթափվեք, սակայն շուտով վստահ կսովորեք խաղի բոլոր կանոնները: Այս օրինակը մեզ նաև ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք յուրացնում մայրենի լեզուն: Օգտագործելով մայրենի լեզուն ամեն օր, մենք սովորում եք շփվել առանց որևէ քերականական սխալների:

Այս կերպ նաև կարելի է սովորել օտար լեզուն, եթե գտնվում ենք համապատասխան միջավայրում: Սակայն միշտ չէ, որ նոր լեզուն ուսումնասիրելիս հնարավորություն ենք ունենում այն օգտագործել առօրյա կյանքում: Այդ պատճառով կան բազմաթիվ քերականության դասավանդման այլ տեսակներ և մեթոդներ, քերականական կանոնների ուսումնասիրությունը հատաքրքիր և արդյունավետ դարձնելու համար:

Ահա մի քանի խորհուրդ, որոնք կարող են Ձեզ համար օգտակար լինել`

  • Համեմատեք նոր լեզվի քերականությունը, նրա տեսակը, Ձեր մայրենի լեզվի հետ: Գտեք նմանություններ և տարբերություններ, որոնք վստահ կօգնեն Ձեզ կողմնրարոշվել քերականական կանոնների օգտագործման մեջ:
  • Շատ կարդացեք ուսումնասիրվող լեզվով գրված գրքեր: Բացի բառապաշարը ընդլայնելուց, կարդալով դուք կհանդիպեք քերականորեն ճիշտ մոդուլների բազմակի անգամ, որը հետագայում կօգնի Ձեզ մոդուլները ճիշտ օգտագործել բանավոր և գրավոր խոսքի մեջ նույնիսկ առանց գիտակցելու:
  • Կենտրոնացեք քերականական այն մասի վրա, որը Ձեզ համար ամենադժվարն է: Դուք կարող եք Ձեզ ստուգել գրելով և ստուգելով տարբեր թեմաներով շարադրություններ: Օրինակ` ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով դուք կարող եք սկսել օնլայն բլոգ և գրել տեքստեր Ձեզ հետաքրքրող թեմաներով: Նույնիսկ եթե հարկավոր է նախապես երկար վերհիշել դժվար քերականական կանոնը, փորձեք այն հնարավորինս շատ օգտագործել նաև բանավոր խոսքի մեջ:
  • Եղեք պարտաճանաչ, համարձակ և հիշեք, որ կրկնությունը գիտության մայրն է: 😉

Եվ իհարկե ամենակարևորը` դրական տրամադրվեք, պարբերաբար փնտրեք մոտիվացիա ուսումնասիրությունը շարունակելու համար: Քերականությունը կարևոր է, սակայն ոչ մի դեպքում մի կենտրոնացեք միայն քերականության վրա, լսեք, գրեք, խոսեք և ակտիվ օգտագործեք նոր լեզուն ամեն օր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *