Նոր բառերը արագ սովորելու 6 գաղտնիք

Fotolia_37535810_Subscription_XXL

Բառերը լեզվի հիմքն են: Այսպիսով օտար լեզվին կարճ ժամանակահատվածում տիրապետելու համար, ուսանողները փնտրում են իրենց բառապաշարը ընդլայնելու արագ և արդյունավետ միջոցներ:

Ահա 6 խորհուրդ, թե ինպես դարձնել ուսուցումն արդյունավետ և հետաքրքիր:

Հետաքրքի՞ր է, ուրեմն արդունավե՛տ է
Հարկավոր է իսկապես հետքրքրված լինել ուսման մեջ: Հիշեք, որ նոր լեզուն բազմաթիվ դռներ կբացի Ձեր առջև: Դուք կկարողանաք նոր կապեր ստեղծել, ծանոթանալ այլ մշակույթի ներկայացուցիչների հետ: Նաև նոր գիտելիքները կստեղծեն Ձեզ համար բազմաթիվ նոր հնարավորություններ աշխատաշուկայում:

Կենտրոնացեք մեկ գործի վրա
Պարապելու ժամանակ հարկավոր է ձեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել միայն Ձեր դասի վրա:
21-րդ դարում, երբ մենք սովոր ենք միաժամանակ մի քանի գործողություն կատարել, միայն մեկի վրա կենտրոնանալը դարձել է չափազանց դժվար:  Նույնիսկ երաժշտություն լսելը կարող է պարապմունքը անարդյունավետ դարձնել:

Զուգորդում
Նոր ինֆորմացիան հիշելու ամենաարդյունավետ ձևը այն արդեն իմացածի հետ զուգորդելն է: Այսինքն հարկավոր է կապել նորը հնի հետ: Հնարավոր է բառի վերջավորությունը, գրելաձևը կամ արտասանությունը հիշեցնի Ձեզ մեկ այլ բառ, որը դուք արդեն շատ լավ գիտեք: Այդպիսով, նմանացնելով նոր բառը արդեն իսկ իմացածին դուք,  պետք եղած դեպքում, հեշտությամբ կհիշեք այն:  Օրինակ` accept, except : Չնայած բառերի իմաստային նման չեն, արտասանությունը և գրելաձը նման է:

Տեսողական հիշողություն
Ահա և հասանք պատկերներին: Այս ուսման ձևը արդեն երկար ժամանակ է ինչ գոյություն ունի: Պատկերների հետ աշխատելը հետաքրքիր է և՛ մեծերին, և՛ փոքրերին: Հաճախ են օգտագործվում կենդանիների, մրգերի, բանջարեղենի այլ պատկերներ, այստեղ հնարավորությունները անսահմանափակ են: Այս մեթոդն է օգտագործում նաև DUOLINGO սմարթֆոնի հավելվածը:

Կրկնողություն և ամրապնդում
Շատ անգամ մենք թերագնահատում ենք կրկողության կարևորությունը, սակայն այն չափազանց կարևոր է հատկապես բառերը յուրացնելու համար: Մենք առաջարկում ենք ընտրել կրկնության օրերն ու ժամերը և հետևել սովորույթին: Օրինակ` ամեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 13:00-ին դուք հատկացնում եք 15-20 րոպե կրկնությանը: Ի՞նչ կասեք:

Կոնտեքստ
Կոնտեքստի առկայությունը կարևորագույնն է նոր բառերը արագ սովորելու համար: Որքան հետաքրքրիր լինի տեքստը, այնքան հեշտ, նույնիսկ անկախ ձեզանիից դուք կհիշեք նոր բառերը: Փորձեք գտնել Ձեզ հետաքրքրող տեքստեր այս կայքերից մեկում` http://learnenglishteens.britishcouncil.org/study-break/easy-reading

www.newsinlevels.com

http://www.esolcourses.com/content/reading/advanced-english-graded-readers.html

© Luca Lamparello

Եթե ունեք լեզվին արագ և արդյունավետ տիրապետելու ձեր գաղտնիքները, ուրախ կլինենք եթե կիսվեք մեզ հետ ներքևում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *