DUOLINGO հավելվածը օտար լեզուներ ուսումնասիրելու համար

C1gABNmXEAEjtai

Եթե արդեն որոշել եք, թե որ օտար լեզուն եք ցանկանում ուսումնասիրել, ուրեմն ժամանակն է գտնել համապատասխան App/հավելված ձեր Սմարթֆոնի համար: Այս պահին կան բազմաթիվ հետաքիքիր հավելվածներ, որոնցից է նաև DUOLINGO-ն:
Հավելվածը կարող եք ներբեռնել այստեղից կամ Ձեր Սմարթֆոնի Play Store-ից:

Երբ հավելվածը արդեն ներբեռնված է ընտրեք ձեզ հետաքրքրող լեզուն, որից հետո կստանաք հարց, թե ո՞ր լեզվին եք դուք արդեն տիրապետում: Ցավոք հայերեն լեզուն դեռևս առկա չէ մենյուում, սակայն եթե դուք տիրապետում եք ռուսերեն լեզվին նույնիսկ միջին մակարդակով, դա բավական կլինի հավելվածից արդյունավետ օգտվելու համար:
Օգտվելով հավելվածից ռուսերեն լեզվով` կարող եք ուսումնասիրել Անգլերեն, Գերմաներեն, Ֆրանսերեն և Իսպաներեն լեզուները:Screenshot_2017-01-29-18-34-42

Լեզուն ընտրելուց հետո անհրաժեշտ է ընտրել ամենօրյա դասի տևողությունը` 5, 10, 15, 20 րոպե, որը հնարավոր է հետագայում փոփոխել և իհարկե դուք կարող եք պարապել ավելի երկար:

Հավելվածը նաև առաջարկում է անցնել թեստ ձեր ներկայիս գիտելիքների մակարդակը ստուգելու համար, որը վստահ ամենասիրելին է բոլոր օտար լեզու ուսումնասիրողների համար:

Սկսնակների համար ուսուցումը սկսվում է գոյականներից: Օրինակ` woman, girl, boy, man և այլն:
Բառերի հետ կան նաև պատկերներ, որոնց վրա սեղմելով կարող եք լսել բառի արտասանությունը: Հավելվածը ունի պարզ կառուցվածք որից իսկապես հեշտ է օգտվել:

Բառերը երկու-երեք անգամ ստուգելուց հետո, ծրագիրը առաջարկում է թարգմանել պարզ նախադասություն: Օրինակ` I am a boy.

Նախադասությունը չափազանց պարզ է, սակայն առանց to be բային ծանոթ լինելու այն կարող է անհասկանալի լինել սկսնակի համար: Արդեն մի քանի րոպե հետո դուք պետք է գրեք նախադասությունը լսելով… այսպիսով եթե դուք զրոյական գիտելիքներ ունեք մենք խորհուրդ չենք տալիս սկսել ուսուցումը այս ծրագրով: Սակայն եթե հիմքերը ձեզ ծանոթ են, ապա հավելվածը կարող է շատ օգտակար լինել, քանի որ առաջարկում է լսել, կարդալ, խոսել և գրել նոր լեզվով:

Հաջորդ դասին անցնելու համար հարկավոր է անցնել ամեն հաջորդ դասը ամբողջությամբ կամ եթե դասերը ձեզ համար շատ հեշտ են կարող եք անցնել ընդհանուր թեստ և անցնել առաջ:

DUOLINGO հավելվածի միջոցով դուք նաև կարող եք ուսումնասիրել լեզուն ձեր ընկերների հետ միասին: Այսպիսով նոր լեզու ուսումնասիրելը կդառնա ավելի հետաքրքիր: Կարող եք նաև կիսվել Ձեր առաջադիմության մասին LinkedIn սոց. կայքում:

DUOLINGO-ի միջոցով կարող եք պարապել նաև տանը https://www.duolingo.com/ կայքի միջոցով:

Հուսով ենք այս հավելվածը ձեզ դուր կգա, իսկ մենք հաջորդ անգամ կնկարագրենք մեկ այլ հետաքրքիր հավելված օտար լեզու ուսումնասիրելու համար:

©Enlight- Online Language School

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *