New Online communicative method English language course is here!

Happy group of students holding notebooks outdoors

Կոմունիկատիվ մեթոդը դասավանդման հատուկ մեթոդ է, որի հիմքում ընկած է հաղորդակցությունը: Այս մեթոդը հնարավոր է դարձնում տիրապետել լեզվին հաղորդակցման միջոցավ, առանց երկարատև և ձանձրալի բացատրությունների: Դասերի ընթացքում մենք ստեղծում ենք իրական կյանքում հանդիպող իրավիճակներ: Նաև հնարավորինս սահմանափակում ենք մայրենի լեզվի կիրառումը` խրախուսելով մասնակիցներին դասերի ընթացքում խոսել միայն անգլերեն:

Կուրսը կօգնի Ձեզ տիրապետել անգլերեն լեզվի քերականությանը, ընդլայնել բառապաշարը, ինչպես նաև բարձրացնել խոսակցական լեզվի մակարդակը:

Դասերը մշտապես անցնելու են ակտիվ, ուրախ մթնոլորտում:  Դասընթացի նպատակն է օգնել Ձեզ գերազանց խոսել, կարդալ, լսել և գրել անգլերեն լեզվով:

Դասընթացը վարելու է մեր նախագծի համահիմնադիր, անգլերեն լեզվի ուսուցիչ Հեղինե Ոսկանյանը:

Խմբում նախատեսվում է 2-4 տեղ: Ամեն դասը տևելու է 90 րոպե:

Մեկ դասի մասնակցության արժեքն է 1500 դրամ:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ: Միացեք դասընթացին 2-ով և վճարեք մեկ դասի համար անձը ընդամենը 1200 դրամ:

Դասերը անցկացվելու են շաբաթը 2 անգամ eliademy.com օնլայն հարթակի միջոցով:

Գրանցվելու համ անվճար կոնսուլտացիայի համար գրեք մեզ elp.enlight@gmail.com Էլ. հասցեին կամ լրացրեք հետադարձ կապի ձևը ներքևում: